Ալեն Դելոնը (լրիվ անունը` Ալեն Ֆաբյեն Մորիս Մարսել Դելոն) ծնվել է 1935թ. նոյեմբերի 8-ին Ֆրանսիայի Սո քաղաքում, կինոթատրոնի տիրոջ ընտանիքում: Երբ տղան եղել է 3 տարեկան, ծնողները բաժանվել են: Իր մինչդպրոցական մամնկությունը Դելոնն անցկացրել է ծծմոր` մադամ Ներոյի ընտանիքում: Դպրոցից հետո մայրը որոշում է տղային դաձնել երշիկագործ: Ալենը դիպլոմ է ստանում: 17 տարեկանում սկսում է երազել օդաչու դառնալու մասին, պայմանագրով գնում է բանակ, սակայն ծառայում է ծովային հետևակում: Զորացրվելուց հետո 1956-ին վերադառնում է Փարիզ և որպես մատուցող աշխատում գաեջրատանը, սակայն չի ստացվում: Դերասան Ալեն Դելոնն իր կարիերան սկսել է 1957-ին Իվա Ալլեգրեյի «Երբ խառնվում է կինը» ֆիլմով: Սական դերասանին հաջողություն է բերել ոչ այդ ֆիլմը, այլ «Թույլ կանայք»-ը: 1960-ականներին Դելոնին հրավիրում են նկարահանվելու Հոլիվուդում: Դելոնը հիմնականում խաղացել է գանգստերների, անամոթ երիտասարդների, փլեյբոյերի դերեր: «Երաժշտություն նկուղից» ֆիլմը 1964-ին ներկայացվել է «Ոսկե գլոբուսի»: Դելոնն իրեն փոքր դերերով փորձել է թատրոնում` առաջին անգամ 1961-ին Լուկինո Վիսկոնտիի «Ինչ ափսոս, որ նա պոռնիկ է» ներկայացման մեջ: Դելոնն իրեն փորձել է նաև որպես պրոդյուսեր: Նրա առաջին գործը «Չնվաճվածը» ֆիլմն է: Դելոնի ֆիլմացանկը 30-ից ավելի է: Դրանցից են` «Միսյո Կլայն», «Սիրային նամակներ» ֆիլմերը:



































