Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ասել է, որ հնարավոր է՝ Բրեդ Փիթի հետ հարսանիքին, որի օրը դեռ որոշված չէ, իրենք երեխաների խորհրդով հյուրերին առաջարկեն փեյնթբոլ խաղալ: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
ABC-ին տված հարցազրույցում Ջոլին պատմել է, որ երեխաների հետ հաճախ է քննարկում առաջիկա հարսանիքին առնչվող հարցեր: Եվ նրանք խորհուրդ են տվել արարողությունից հետո փեյնթբոլ խաղալ: Ինքը և Բրեդը, հնարավոր է, լսեն երեխաների խորհուրդը:
«Մենք մտածեցինք, որ դա յուրահատուկ է,- նշել է նա:- Այնպես որ՝ ով գիտե: Ինչ էլ որոշենք, կարևորն այն է, որ երեխաների համար ուրախ անցնի, որպեսզի մենք լուրջ վերաբերվենք մեզ միավորող կապին ու մեր սիրուն, բայց նաև զվարճանանք, մի հիշվող բան անենք»,- ասել է դերասանուհին:










































