Համաձայն չորեքշաբթի օրը Շանհայում ստորագրված պայմանագրի՝ Չինաստանի համար ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 380-388 դոլարի միջակայքում է: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով չինացի փորձագետ Սուն Յունսյանին:
Նրա տվյալներով՝ բանակցությունների վերջնական փուլում Ռուսաստանը բնական գազի համար առաջարկել է 1000 խորանարդ մետրի դիմաց՝ 388 դոլար, Չինաստանը՝ 380: Ուստի փոխզիջումային գինը պետք է գտնվի այս երկուսի միջև:











































