Ուկրաինայի արևելքում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը վատթարացել է, ինչը կարող է բարդացնել նախագահական ընտրությունների անցկացումը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչին:
«Ուկրաինայի արևելքում սկսվել է ավելի հաճախ զենք գործածվել: Նկատվում են մարդու իրավունքների մի շարք խախտումներ՝ ապօրինի ձերբակալություններ, առևանգումներ՝ հատկապես լրագրողների և ընտրական հանձնաժողովի անդամների: Դա զգալիորեն կբարդացնի երկրի արևելքում ընտրությունների անցկացումը»,- ասել է Շիմոնովիչը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի այդ հատվածում իրավիճակը բարդանում է հանցավորության կտրուկ աճով և սոցիալ-տնտեսական վիճակի ընդհանուր վատթարացմամբ: Մասնավորապես, նկատվում է որոշ դեղորայքների պակաս:










































