«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Մեզ հասած տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, մոտ 46-ամյա Արտավազդ Գոհարյանի վիճակը կտրուկ վատացել է:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` Արտավազդի բերանից արյուն է եկել եւ ՔԿՀ աշխատակիցները ստիպված են եղել նրան շտապ տեղափոխել հիվանդանոց: Սակայն Աշտարակի հիվանդանոցում ստուգելով դատապարտյալին՝ ասել են, թե որեւէ խնդիր չկա: Արտավազդին հիվանդանոցից տեղափոխել են նորից «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Արդյունքում Արտավազդ Գոհարյանը մահացել է: Նշենք, որ Արտավազդը դատապարտված էր սպանության համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:










































