Սիրիական զորքերը ճեղքել են գրոհայինների պաշտպանությունը Հալեպի հյուսիսում և Շեյխ-Նաջար արդյունաբերական գոտում ազատագրել ՋԷԿ-ը, ինչպես նաև Հակոբ բերդը: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ զրահատանկային շարասյունը հասել է քաղաքի կենտրոնական բանտի շրջան, որը վերջին 1.5 տարում պաշարված է «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» և «Իսլամական ճակատի» գրոհայինների կողմից: Բանտում մոտ 2500 մարդ է գտնվում:
Սիրիական ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ են հասցվել: Այժմ նպատակադրվել են վերահսկողության տակ վերցնել մայրուղին, որը կապում է զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Հալեպի արևելյան շրջանները մեգապոլիսի հյուսիսային ծայրամասերի հետ: Այնտեղով են անցնում գրոհայինների մատակարարման հիմնական ուղիները:




































