Ինչպես պարզվում է, ալկոհոլի ընդունակությունը այլ մարդկանց ավելի գեղեցիկ դարձնելու տեսակետը՝ գիտական հիմքեր է ստացել: Բրսիթոլի համալսարանի գիտնականները փորձ են իրականացրել, որպեսզի գնահատեն, թե ինչպես է փոխվել մարդկանց նկատմամբ վերաբերմունքը ալկոհոլը ընդունելուց հետո: Փորձարկվողներին խնդրել են նայել 20 տղամարդկանց, 20 կանանց և 20 բնապատկերների լուսանկարների՝ ալկոհոլի ընդունումից հետո: Կամավորները խմել են կամ ալկոհոլային, կամ ոչ ալկոհոլային խմիչքներ: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ ավելի գրավիչ են դառնում հակառակ սեռի համար, երբ վերջիններս ալկոհոլ են օգտագործած լինում:










































