ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին իսկ ժամերին Բարաք Օբամայի առջև արտակարգ խնդիր է ծառացել` թույլ չտալ երկրի վարկային վարկանիշն ընկնի: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ նախազգուշացրել է Fitch գործակալությունը:
«Օբաման «ֆիսկալային մեղրամիսի» ժամանակ չունի, որն ավանդաբար ունենում են ԱՄՆ վերընտրված նախագահները առաջին մի քանի ամիսների ընթացքում,- նշել է Fitch-ի լոնդոնյան ստորաբաժանումը:
Միացյալ Նահանգների վարկային հեռանկարն, ըստ Fitch-ի, այսօրվա դրությամբ «բացասական» է:







































