ԱՄՆ նախագահական ընտրությունների թեման սոցիալական կայքերում ամենաքննարկվողն է եղել: Այս մասին է տեղեկացրել USA Today թերթը:
Ըստ թերթի՝ Twitter-ի միկրոբլոգերները երեքշաբթի օրվա ընթացքում ամեն րոպե ընտրությունների վերաբերյալ 11 հազար հաղորդագություն են ուղարկել: Օրվա ընթացքում հավաքվել է 20 միլիոն մեկնաբանություններ և նորություններ:
Ոչ պակաս ակտիվ է այս թեման քննարկվել նաև Facebook-ում: Հետաքրքրական է, որ այս ցանցի օգտատերերի շրջանում ավելի շատ ժողովրդականություն էր վայելում Բարաք Օբաման: Գործող նախագահին նվիրված հաղորդագրությունների թիվը եղել է ավելի քան երկու միլիոն, իսկ նրա հակառակորդինը՝ երկու անգամ պակաս:
8 միլիոնից ավել մարդ Facebook-ում տեղեկացրել է իր ընկերներին, որ մասնակցել է ընտրություններին: Ամենատարածված բառերի տասնյակի մեջ են մտնում «Օբամա», «Ռոմնի», «ընտրիր», «ընտրություններ» և «նախագահ» բառերը:
Բնականաբար, հետ չի մնացել նաև YouTube-ը: Ամենահայտնի տեսանյութն այստեղ ընտրելու սարքի անսարքության մասինէ։









































