Maxim ամսագիրը կազմել է իր ամենամյա Hot 100 վարկանիշը: Ամենակրքոտ կանանց հարյուրյակում հայտնվել են Ռիհանան, Շակիրան, Բեյոնսեն և նույնիսկ հղի դերասանուհի Ալիսա Միլանոն:
Ամբողջական ցուցակը ամսագիրը կհրապարակի ավելի ուշ, բայց ընթերցողների համար արդեն բացահայտվել են մի քանի տեղեր, որոնք կարելի է տեսնել Мaxim.com կայքում:
Ովքեր են զբաղեցնում ամենաբարձր 10 տեղերը՝ դեռ հայտնի չէ: Ռիհանային տրվել է 11-րդ հորիզոնականը:
15-րդ հորիզոնականում հայտնվել է Քրիստինա Ագիլերան: Հիշեցնենք, որ երգչուհին հիմա սպասում է երկրորդ երեխային:
19-րդ տեղը երիտասարդ երգչուհի Սելենա Գոմեսինն է: Նրանից երկու հորիզոնական ցածր է գտնվում Բեյոնսեն:
25-րդ հորիզոնականում է էպոտաժային Մայլի Սայրուսը: 34-րդ հորիզոնականում է Ալիսա Միլանոն: Շակիրան 38-րդ հորիզոնականում է, իսկ Լանա Դել Ռեյ՝ 82-րդ հորիզոնականում:










































