Ռուսաստանը հարավարևմտյան սահմանից հեռացրել է զորքերը` Ուկրաինայում նախագահական ընտրություններում ցանկալի պայմաններ ապահովելու նպատակով: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություը:
Ընդունված որոշումը կապված է «ընտրությունների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մտադրության հետ, որպեսզի խարդախություններ չլինեն», հաստակեցրել է Պուտինը` հավելելով`«մենք զորքերը պահում ենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք»:
Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ Արևմտյան երկրները չեն նկատում Ուկրաինայի հետ սահմանից զորքերի հեռանալը, Պուտինն ասել է, որ «լավ եղանակի դեպքում նրանք դա կտեսնեն տիեզերքից»:
«Մեր զորքերն արդեն սահմանում չէին, որոշ ժամանակ առաջ ես կարգադրեցի նրանց տեղաբաշխել և հրաձգարաններ տանել, այժմ պաշտպանության նախարարությունը հնարավորություն է ստացել նրանց նաև այդտեղից դուրս տանել»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:









































