Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը դեռ ծանոթ չէ իր որդու «հարսնացուի»՝ Աննա Կուռնիկովայի հետ, թեև որդին արդեն 12 տարի հանդիպում է վերջինիս հետ, գրում է lady.ru-ն:
70-ամյա երգիչն իր երեխաների հետ հարաբերությունների մասին պատմել է Bang Showbiz-ին տված հարցազրույցում:
«Դա միանգամայն ճիշտ է, ես երբեք չեմ հանդիպել Աննա Կուռնիկովային: Չգիտեմ՝ ինչու: Պատճառ չկա: Գուցե, նրա համար, որ ես շատ եմ ճանապարհորդում։ Իսկ Էնրիկեն շատ ուժեղ, շատ անկախ բնավորություն ունի։ Բայց ես նրան ասել եմ՝ շնորհավորում եմ»,- ասել է Խուլիոն:
Երգչի 8 երեխաներից 2-ը՝ Էնրիկեն ու Խուլիոն, ընտրել են երգչի կարիերան: Խուլիո-ավագն ասում է, որ նրանցից և ոչ մեկը երբևէ իրենից խորհուրդ չի հարցրել:
«Ես նրանց չեմ հետևում Twitter-ում, սակայն Էնրիկեի ու Խուլիոյի մասին ամեն ինչ գիտեմ: Գիտեմ, թե ինչ երաժշտություն են նրանք ստեղծում: Ճիշտ է, որ նրանք հազվադեպ են ինձ այցելում, սակայն ես հենց նույն կերպ եմ վարվել իմ հոր հետ»,- ասել է Խուլիո ավագը:










































