Ամերիկյան առցանց աճուրդ eBay-ը հայտնել է ընկերության գոյության ողջ ընթացքում իր տվյալների բազայի վրա ամենախոշոր կիբերհարձակման մասին: Հանցագործները ներթափանցել են հաճախորդների գաղտնաբառերի և այլ անձնական տվյալների բազա: Այս մասին գրում է Agence France Presse-ը:
eBay-ում աղբյուրի խոսքերով` կիբերհարձակումը տեղի է ունեցել փետրվարի վերջից մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում: Կոտրված տվյալները ներառել են հաճախորդների անունները, գաղտնագրերը, էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները և հաճախորդների ծննդյան օրերը:
Ընկերությունն ընդգծել է, որ գողացված տվյալները ֆինանսական կամ այլ անհատական բնույթի տեղեկություններ չեն պարունակել:







































