Film Francais ամսագիրը Կաննի կինոփառատոնի առաջատար է համարում «Երկու օր, մեկ գիշեր» (Deux Jours, Une Nuit) ֆիլմը: Ֆիլմը ստեղծողները՝ Դարդեն եղբայրները, արդեն երկու անգամ ստացել են փառատոնի բարձրագույն պարգևը և կարող են մտնել համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ՝ որպես «Ոսկե արմավենու» եռակի մրցանակակիրներ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ֆիլմն արժանացել է 8 բարձրագույն միավորի՝ դառնալով բացարձակ առաջատար: Նախորդ 5 օրերին վարկանիշային աղյուսակում առաջատարը թուրք ռեժիսր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» ֆիլմն էր, որը հայտնվել է 2-րդ հորիզոնականում: Երրորդ հորիզոնականում մավրիտանացի ռեժիսոր Աբդերռահիմ Սիսակոյի «Տիմբուկտու» ֆիլմն է:










































