Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի աշխատակազմի ղեկավար Ջոնաթան Փաուելլը կարող է դառնալ Մոլդովայի վարչապետՎլադ Ֆիլատի խորհրդականը: Այս մասին, ըստ Europa Liberă–ի, երեկ հայտարարվել է Քիշնևում Փաուելլի «Նոր Մաքիավելլի» գրքի շնորհանդեսի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է VESTI.MD-ն, Մոլդովայի վարչապետը հույս է հայտնել, որ բրիտանացի դիվանագետի փորձը կօգնի Մերձդնեստրյան խնդրի կարգավորման հարցում:
Ջոնաթան Փաուելը Թոնի Բլեերի աշխատակազմը ղեկավարել է 1997-2007 թթ.։ Նա Հյուսիսային Իռլանդիայի հետ խնդրի կարգավորման հարցում գլխավոր բանակցողն էր:








































