Օհայո նահանգի Քլիվլենդի քաղաքային դատարանը 32-ամյա Շինա Հարդենի համար յուրօրինակ պատժամիջոց է ընտրել. երկու օր՝ ժամը 07:45-ից մինչև 08:45-ը, նա պետք է կանգնի խաչմերուկում՝ հագուստին ունենալով մակագրություն, որը վարորդներին զգուշացնում է, որ նա ապուշ է: Այս հետաքրքիր դատավճռի մասին գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով АР լրատվական գործակալությանը:
Տեսախցիկները Շինային տեսագրել են այն պահին, երբ նա, փորձելով շրջանցել դպրոցական ավտոբուսը, ավտոմեքենայով բարձրացել է մայթի վրա:
Նրա հագուստի մակագրությունն է. «Միայն ապուշներն են ավտոբուսը շրջանցելու համար մայթ բարձրանում»:
Բացի դրանից, դատարանը կնոջը զրկել է վարորդական իրավունքից և 250 դոլար տուգանք նշանակել։











































