Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը զորավարժություններ են անցկացնում Էգեյան ծովում՝ գրում է Hurriyet-ը:
Զորավարժություններն անցկացվում են «Սպիտակ փոթորիկ 2014» (Beyaz Fırtına-2014) ծածկանվան ներքո:
Զորավարժություններին մասնակցում են 53 նավ, 4 պարեկային ինքնաթիռ, ռազմածովային ավիացիայի 13 ուղղաթիռ, առափնյա ծառայության 17 պարեկային մոտորանավակ:
Զորավարժությունները կավարտվեն հունիսի 1-ին:











































