Վենետիկում աճուրդի է հանվել 16-րդ դարի սկզբին կառուցված պալատում 150 քմ տարածքով բնակարան, որտեղ ապրել ու մահացել է Վերածննդի հայտնի նկարիչ Տիցիանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Անշարժ գույքի արժեքը գրեթե 2 մլն եվրո է, այսինքն՝ 13 հազար եվրո՝ ք/մ-ի դիմաց: Երկու հյուրասրահներով, 3 ննջարանով, 2 լոգարանով, ընդարձակ խոհանոցով բնակարանը միայն տան մի մասն է զբաղեցնում, որտեղ, համաձայն ցուցանակի, ապրել է Տիցիան Վեչելլիոն:
Նկարիչը ծնվել է Պյևա դի Կադորեում՝ 1480-ից 1485թթ. միջև ընկած ժամանակահատվածում: Մինչ օրս այնտեղ պահպանվել է տունը, որտեղ մանկության տարիներին բնակվել է նկարիչը:
Հայտնի է միայն նրա մահվան օրը՝ 1576 թ. օգոստոսի 25-ին:
Տիցիանի բնակարանը գտնվում է Վենետիկի գլխավոր փողոցներից մեկում՝ Կաննարեջո թաղամասում:









































