ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մայիսի 21 –ին Կառավարություն – Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նոր ձևավորվող Ազգային հիպոթեքային վարկային ծրագրին: «Այն կարծես սոցիալական խմբերի համար մատչելի հնարավորություն է ստեղծում և կարծես Կառավարությունում է: Բոլորի համար պարզ է, որ շատ ու շատ երիտասարդներ պապիկի-տատիկի թոշակների, ծնողների աշխատավարձերի գումարման միջոցով հազիվ կարողանում են հիփոթեքի մեջ մտնել, երբեմն անգամ դա չի բավարարում: Ի՞նչ սկզբունքներ կան, կանխավճարը որքա՞ն է, ո՞ր սոցիալական խմբերին է սա վերաբերում»,- հետաքրքրվեց նա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը, այս հարցի շուրջ հանրային իրազեկումը կարևորելով, միաժամանակ նշեց, որ շատ թերի կհամարեր իր` հընթացս պատասխանը, քանի որ սա այն ծրագիրն է, որի յուրաքանչյուր մանրամասնը պետք է շատ հստակ ձևակերպել: «Ես կառաջարկեի անել հետևյալը, մենք ձեզ համար կպատրաստենք մանրամասն տեղեկատվություն: Ձեր հարցադրումից հասկացա` հանրությունը պատշաճ իրազեկված չէ` որն է հարցի էությունը, ինչը նշանակում է, որ Կառավարությունը հանրային իրազեկման աշխատանքներ կկազմակերպի»,- ասաց նա` խոստանալով այդ բացը շուտով լրացնել:
Մանրամասները` տեսանյութում:




































