Գերմանացի թոշակառուն Շտուտգարտի փողոցում գտել է 18 հազար եվրոյով փաթեթ և այն տարել է ոստիկանություն, հայտնում է The Local-ը:
Տվյալների համաձայն՝ 66-ամյա տղամարդը, ում անունը չի հրապարակվում, զբոսնելիս նկատել է կանխիկ գումարով փաթեթն ու անմիջապես հանձնել մոտակա ոստիկանության բաժին:
Դեպքից անմիջապես հետո հայտնվել է գումարի օրինական տերը: Հայտնի չէ, թե ինչպես է տղամարդը կարողացել ապացուցել, որ դա իր գումարն է:
Հայտնի չէ նաև, թե գտնողին ինչ-որ պարգևատրում տրվե՞լ է, թե՞ ոչ:











































