ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել Ուկրաինայի և Սիրիայի դրությունները, գրում է ITAR-TASS-ը:
«Կցանկանայի քննարկել Ուկրաինայի դրությունը, և եթե ժամանակ մնա, նաև Սիրիայի»,- ասել է Պան Գի Մունը:
Գլխավոր քարտուղարը հատկապես նշել է, որ Պուտինը համաձայնել է, չնայած, որ Շանհայում արդեն երեկո էր: «Դուք աշխատասեր մարդ եք, աշխատում եք մինչ երեկոյան ժամը 10-ը, հակված եք խաղաղություն և անվտանգություն պահպանելուն»,- հավելել է Պան Գի Մունը:











































