Սան-Դիեգոյի Օպերայի թատրոնի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) տնօրենների խորհուրդը հետ է կանչել մշակութային հաստատությունը փակելու իր որոշումը՝ հայտնում է The Guardian-ը:
Մարտի 19-ին տնօրենների խորհուրդը որոշում էր ընդունել լիկվիդացնել Սան-Դիեգոյի Օպերան: Ապրիլին Օպերան որպես փրկության վերջին հնարավորություն գործարկել է սեփական քրաուդֆանդինգ արշավ, որը կազմակերպվել է 1 մլն դոլար հավաքելու նպատակով:
Արդյունքում՝ հավաքվել է ավելի քան 2 մլն դոլարից ավելի: Հիմա փակվելու փոխարեն՝ 2015 թվականին Սան-Դիեգոյի Օպերան միանգամից 3 պրեմիերա կներկայացնի: Տնօրենների խորհրդի նախագահ Քերոլ Լեզիրի խոսքով՝ թատրոնը կներկայացնի Պուչինիի «Բոհեմը», Մոցարտի «Դոն Ժուանը» և Ջոն Ադամսի «Նիքսոնը Չինաստանում»:










































