Ճապոնացին ամենայն լրջությամբ որոշել է Yahoo-ի աճուրդում վաճառել մեր մոլորակը:
Մոլորակի սկզբնական արժեքը 86 ցենտ էր: Սակայն այն բանից հետո, երբ Երկրի վաճառքի մասին լուրերը տարածվեցին համացանցում, գինը բարրձրացավ 123 մլն դոլարի:
Չնայած առաջին հայցքից սա կատակ է թվում, բայց վաճառողի համար սա շատ լուրջ աշխատանք է:
Ապրանքի նկարագրության բաժնում նշվում է, որ Երկիրը վաճառողին է հանձնվել Աստծո կողմից, որը նրա երազում է հայտնվել:
Քանի որ ճապոնացին ինքը վատ ժամանակներ է ապրում, որոշել է այն վաճառել այն գնորդին, որը ամենաբարձր գինը կառաջարկի:
Ճապոնացին նաև նշում է, որ մոլորակը օրիգինալ է և օգտագործված, իսկ վերջում հաղորդում է, որ գնված ապրանքը ետ չի ընդունվում:
Վաճառողը նաև հայտնում է, որ գին առաջարկելը պետք է ուղեկցվի հաղորդագրությամբ, որը վկայում է, որ գնորդը լուրջ նպատակներ ունի, հակառակ դեպքում մոլորակը աճուրդից կհանվի:








































