Հունիսի 8-ին Կոսովոյում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ընտրությունների մոնիտորինգ կանցկացնի ԵՄ-ի 100 հոգանոց դիտորդական կազմը: Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
ԵՄ-ի 8-հոգանոց դիտորդական առաջատար խումբն արդեն գտնվում է Պրիշտինայում, մնացածն այնտեղ կուղևորվեն առաջիկա օրերին՝ ասվում է հաղորդագրության մեջ:
2008-ին Կոսովոն անկախություն է հռչակել, որին անհապաղ իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-ն և ԱՄՆ-ը: Երկրամասը դեռևս ճանաչել են ԵՄ 28 երկրից 23-ը:








































