Mody’sInvestors Service միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Ճապոնիայի բանկերի կանխատեսումները «բացասական»-ից մինչև «կայուն», ինչը պայմանավորված է գործողության ոլորտի կայուն լավացմամբ, ակտիվների և կապիտալի որակով,- հաղորդում է Vesti-ն:
Mody’s-ում կարծում են, որ Ճապոնիայի բանկերի ակտիվների և կապիտալի որակը կայուն է, չի սպասվում նաև չվերադարձվող վարկերի կտրուկ աճ՝ չնայած այն հանգամանքին, որ 2013 թ. մարտին կավարտվեն փոքր և միջին բիզնեսին աջակցման միջոցառումները:
Banking System Outlook: Japan-ի զեկույցում նշվում է, որ սա առաջին վերանայումն է՝ 2008 թ. սկսած, երբ Mody’s-ը վատացրեց Ճապոնիայի բանկերի կանխատեսումները մինչև «բացասական»:
Ընդհանուր առմամբ, գործակալությունը վարկանիշներ է շնորհել Ճապոնիայի 35 բանկերի, որոնց ակտիվները կազմում են ամբողջ ֆինանսական համակարգի 70%-ը: 34 բանկերի վարկանիշները «կայուն են» և միայն մեկինն է «բացասական»:







































