Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական IRNA պետական լրատվական գործակալությանը, հայտնում է, որ տեղական ժամանակով ժամը 09.56-ին երկրաշարժ է տեղի ունեցել Վերզեգան շրջանում: Դրա ուժգնությունը կազմել է 5.1 մագնիտուդ: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 30 մարդ:
Նշվում է, որ նույն տարածաշրջանում օգոստոսի 11-ին 11 րոպե ընդմիջումով գրանցվել էին 6 և 6.2 մագնիտուդ ուգնությամբ երկրաշարժեր, որոնց զոհ էր գնացել 306 մարդ և վիրավորվել էր նվազագույնը 3000 մարդ:











































