Միրանդա Քերը ներկայում գտնվում է Ավստրալիայում, որտեղ մշտապես մասնակցում է տարբեր միջոցառումների՝ գրում է spletnik.ru-ն:
Դրանցից վերջինը օրգանական կոսմետիկայի շարքի ցուցադրությունն է, որը ստեղծվել է անձամբ մոդելի կողմից՝ Kara Organics:
Մինչ շնորհանդեսը 31-ամյա Քերը շփվել է լրագրողների հետ, իսկ հարցերից մեկը վերաբերել է նրա նախկին ամուսնուն՝ Օռլանդո Բլումին: Լուրերի համաձայն՝ դերասանը սիրավեպ է սկսել բրիտանուհի մոդել Լորա Փեյնի հետ:
Քերը նշել է, որ նրանք պարզապես ընկերներ են ու միմյանց վաղուց գիտեն:














































