Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանը կալանել է սաուդյան ձկնորսական նավ, որը մտել էր իրանական Բուշեհր նահանգի ջրատարածություն: Այս մասին հայտարարել է տվյալ նահանգի առափնյա պաշտպանության հրամանատար, գնդապետ Կալանդար Լեշկերին: Վերջինս խոստացել է ավելի ուշ մանրամասն տեղեկատվություն տրամադրել կալանված նավի և նրա անձնակազմի մասին:
Այս տարվա ապրիլի 15-ին Սաուդյան Արաբիայում առանց դատի մահապատժի էին ենթարկել իրանցի 8 ծովայինների: Ընդ որում, նշվել էր, որ իրանցի ծովայիններին մահապատժի ենթարկելու հրամանն արձակել էր Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ը:
Իրանի քաղաքացիները ձերբակալվել էին 6 տարի առաջ: Նրանց ձկնորսական նավը մտել էր Սաուդյան Արաբիայի ափերից ոչ հեռու ընկած չեզոք ջրեր, ուր և այն կալանվել էր: Իրանի քաղաքացիները մեղադրվել էին թմրանյութ պահելու մեջ: Նրանց մահապատժի ենթարկելը մեծ լարվածություն էր առաջացրել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև:








































