«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայանալիք «Սելթիկ»-ի դեմ հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի թիմի համար:
««Սելթիկ»-ի դեմ խաղը ամենակարևորն է ընթացիկ տարում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճենք` հաղթանակի դեպքում:
Հաջողությունը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ նման դեպքում մենք կարող ենք ռոտացիայի դիմել, հանգիստ տրամադրել որոշ ֆուտբոլիստների և ավելի շատ խաղացողներ ընդգրկել երկրորդ կազմից: Մենք բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր ցանկանում են խաղալ ակումբի գլխավոր թիմում»,- ասել է Վիլանովան:








































