Լոնդոնյան OwnFone ըկերությունը սկսել է աշխարհում առաջին բջջային հեռախոսների վաճառքը, որի ստեղնաշարի վրա կա Բրայլի տառատեսակ՝ հայտնում է Techtimes պարբերականը:
Ինչպես հայտնի է՝ բրիտանական այդ ընկերությունը մասնագիտացած է երեխաների և տարեց մարդկանց համար հարմար բազային գործառույթով հեռախոսների ստեղծման մեջ: OwnFone առաջին հեռախոսը եվրոպական շուկայում հայտնվել է 2012 թվականին, մոդելը հնարավորություն է տվել զանգել միայն նախապես նշված համարներով:
OwnFone ընկերության սարքերը, բացի կից հեռախոսահամարներով ստեղներից, ունեն նաև ստեղներ միայն զանգն ընդունելու կամ անջատելու, խոսակցության ձայնի բարձրությունը կարգավորելու համար:









































