Նյու Յորքի Թայմս հրապարակը գիշերը վերածվել էր բաց երկնքի տակ հսկա ստուդիայի: Այնտեղ հավաքված հազարավոր մարդիկ սպասել են քվեարկության արդյունքներին: Արդյունքները հրապարակվել են թվային ցուցատախտակների վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ընտրությունները բավականին դրամատիկ էին. հաճախ մրցակիցների միավորները հավասարվում էին, երբեմն Ռոմնին առաջ էր անցնում գործող նախագահից, և միայն կեսգիշերին մոտ ակնահայտ դարձավ, որ Օբաման հաղթում է երկրորդ ժամկետում:
Հրապարակում հավաքված հարյուրավոր մարդիկ սկսել են բացականչել. «Օ-բա-մա», «Այո˜, նա կարող է», «Եվս 4 տա˜րի»:
ԱՄՆ պատմության մեջ առաջին աֆրոամերիկացի նախագահի ամենանվիրված կողմնակիցները հիացմունքից սկսել են պարել աֆրիկյան թմբուկների ներքո, թեև ցնծացող բազմությունը բազմակի քիչ էր, քան 4 տարի առաջ:
Ընտրական շոուի հանդիսականն են դարձել զբոսաշրջիկներ ամենատարբեր երկրներից՝ Անգլիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, իտալիայից, Եգիպտոսից, Նոր Զելանդիայից և Ավստրալիայից: Բազմազգ ամբոխը տոնել է Օբամայի հաղթանակը:









































