«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին դրական է վերաբերում Լուի վան Գալին` թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմանը: Հարձակվողը նշել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ սկսել մարզումները հոլանդացի մասնագետի գլխավորությամբ:
«Հաճելի է տեսնել վան Գալին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատելու հնարավորությանը»,- Twitter-ի իր էջում գրել է Ռունին:
Հիշեցնենք` Դևիդ Մոյեսի հեռանալուց հետո «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար էր նշանակվել Ռայան Գիգզը, ում էլ կփոխարինի վան Գալը:









































