Twitter սոցիալական կայքում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու մասին Բարաք Օբամայի գրառումն ամենամեջբերվողն է դարձել համակարգի պատմության մեջ,- գրում է բրիտանական The Guardian թերթը:
Նոյեմբերի 7-ի առավոտյան Օբամայի միկրոբլոգում հայտնվել է «Եվս չորս տարի» գրառումը: Թվիթն ուղեկցվել է նախագահի և նրա կնոջ՝ Միշելի գրկախառնված լուսանկարով: Գրառման գրելու պահին այն թվիթել են 458 հազար 60 օգտատեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է սոցիալական կայքի համար:
Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները դարձել են երկրի պատմության մեջ ամենաքննարկվող քաղաքական իրադարձությունը Twitter սոցիալական կայքի միկրոբլոգներում:
Բացի այդ, Twitter սոցիալական կայքում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեմայով ավելի քան 20 միլիոն «թվիթ»է հայտնվել:
Ընտրությունների նախնական տվյալներով՝ Բարաք Օբաման վերընտրվել է ԱՄՆ նախագահ:







































