Նյու Յորքի ոստիկանությունը թմրամաֆիայի դեմ մասշտաբային հատուկ գործողության արդյունքում առգրավել է մոտ 24 կգ հերոին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, դա այս տարի ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսում առգրավված ամենամեծ խմբաքանակն է: Դրա արժեքը սև շուկայում կազմում է 11 մլն դոլար:
Գործողության արդյունքում ձերբակալվել է երկու մարդ: Ոստիկանության տվյալներով՝ նրանք ԱՄՆ հյուսիսարևելյան նահանգների տարածքում գործող թմրավաճառականների խոշոր ցանցի պարագլուխներ են: Նրանց դեմ առաջադրվել են թմրանյութերի անօրինական պահման և հանցավոր դավադրության մեղադրանքներ:
Խուզարկությամբ իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավել են նաև 10 կգ կոկաին, 200 հաբ սինթետիկ թմրանյութ, 85 հազար դոլար կանխիկ գումար և զենք:









































