Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համապարփակ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքն ամիսներ կտևի: Նման կարծիք է հայտնել Մայքլ Մանը՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Դեռևս շատ աշխատանք կա անելու առաջիկա շաբաթներին և ամիսներին, սակայն ԵՄ գերագույն ներկայացուցչի դիրքորոշումն անփոփոխ է մնում՝ հասնել համաձայնության, որը կբավարարի բոլոր կողմերին և կվերացնի միջազգային հանրության անհանգստությունն իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ»,- Բրյուսելում լրագրողներին ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ Վիեննայում՝ հունիսի 16-20-ը:












































