ԱՄՆ-ում մի քանի նահանգներ քվեարկել են մարիխուանայի օրինականացման համար,- հաղորդում է The New York Daily News-ը:
ԱՄՆ-ում Վաշինգտոն և Կոլորադո նահանգներն առաջինն են հաստատել կանեփի օրինականացումը: Մասաչուսեթսում քվեարկել են բժշկական նպատակներով մարիխուանայի կիրառման օգտին:
Միևնույն ժամանակ, Մեն նահանգի բնակիչները քվեարկել են միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին: Ավելի վաղ դա թույլատրված էր ամերիկյան վեց նահանգներում, սակայն բոլոր դեպքերում այդ որոշումն ընդունվել էր օրենսդրորեն, այլ ոչ թե քվեարկության ճանապարհով:
Բացի այդ, երեքշաբի ԱՄՆ-ում քվեարկել են մահապատժի վերացման համար: Քվեարկության արդյունքները դեռ հայտնի չեն: Ներկա պահին ԱՄՆ-ի 17 նահանգներ հրաժարվել են մահապատժից, սակայն միայն Օրեգոնում է դա տեղի ունեցել քվերակության արդյունքով:









































