Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի հետ «Անդրանատոլիական գազատարի» (TANAP) համատեղ իրագործումը Թուրքիայի համար հանդիսանում է էներգետիկ ոլորտում ամենակարևոր ու ռազմավարական քայլը.
«TANAP նախագծում միավորվել են Ադրբեջանի էներգակիրներն ու Թուրքիայի աշխարհագրական դիրքը և ուժեղացրել են մեր առևտրային հարաբերությունները: Ադրբեջանում օտար ներդրումների մեծ մասը բաժին է ընկնում Թուրքիային: Միևնույն ժամանակ, վերջին շրջանում 80 տոկոսով աճել են Թուրքիայում Ադրբեջանի ներդրումները:
Վերջին 5 տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5 անգամ: Թուրքիան և Ադրբեջանն ունեն շատ ամուր կապեր և անիմաստ է նրանց հարաբերություններում որևէ ճգնաժամի մասին խոսելը»:








































