Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Այսպիսի խոշոր արտագաղթը չթարգմանվող ենթատեքստ ունի

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է Երևանի նախին գլխավոր նկարիչ Սամվել Սևադան:

-Պարո´ն Սևադա, ֆեյսբուքի տիրույթում շատ ակտիվ եք, իսկ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ձեր` կարծես մի կողմ քաշվելը: Կարծես կտրվել եք մեր իրականությունից, թե՞ դա թվացյալ է:

-Իհարկե թվացյալ է: Ես իրականության հենց կիզակետում եմ գտնվում և տեղյակ եմ ամեն ինչից, ինչքանով հնարավոր է տեղյակ լինել: Այս ամպամած, գորշ իրավիճակում, որտեղ շատ բան չի հասկացվում, թե՛ արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը խառն է, ապատիա է տիրում, անհասկանալի վիճակ է, ընդդիմություն էլ չկա կարծես թե, կամ էլ կա, բայց անհասկանալի է, որովհետև այնքան…

-Փոշիացա՞վ այս ընթացքում:

-Դաշտ էր մեկնված մի ընդդիմություն, որը ձև էր անում, թե ընդդիմություն է և փչացնում էր ընդդիմությունը: Շատ պետություններ կան, որոնք 300-400 տարվա ընթացքում են հասել դրան, իսկ մերոնք, քանի որ շատ ընդունակ են, 20 տարում են փորձում հասնել այդ տեխնոլոգիաներին, և հիմա ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ, և թե սրա վերջն ինչ է լինելու:

-Այսինքն՝ չունենք իշխանության զսպաշապի՞կ:

-Բացարձակապես չկա այդպիսի բան:

-Իսկ հանրությունը…

-Նույնիսկ իշխանության բավական հայտնի և ցայտուն շատ գործիչներ բացահայտ հեգնանքով են արտահայտվում նման բաների մասին, երբ, օրինակ, խոսքը գնում է ընդդիմության կամ իրենց վարքի մասին, և իրենք կարողանում են շատ հանգիստ ձեռք առնել:

Ընդդիմություն էլի կա, բայց այդ ընդդիմությունը հնարավորություն չունի համախմբվելու: Պատկերացրեք, անգամ բարձրախոս չունեն կարգին այն դեպքում, երբ իշխանությունը լայն հնարավորություններ ունի երգիչներին ոչ միայն բարձրախոսներ, այլև ամենավերջին տեխնիկան ապահովելու: Իսկ ընդդիմություն, որը պետք է դուրս գա հրապարակ և բարձրախոսով խոսի, այդ ընդդիմությունն այդ հնարավորությունները չունի: Ես մի քիչ ցայտուն եմ ասում կամ չափազանցված, որպեսզի հասկանալի լինի, որ հնարավորությունների խնդիր է:

-Պարոն Սևադա, ի՞նչն է պատճառը, որ այսօր չունենք ընդդիմություն, կամ ընդդիմությունը չունի հարթակ: Ազատության հրապարակն ազատ է, կարծես բաց է բոլոր ընդդիմադիրների համար, սակայն հանրությունը վստահություն չունի: Ինչո՞ւ կա այդ տոտալ անվստահությունը:

-Ես նորից եմ կրկնում, պատճառն այն է, որ դա արդեն այդպես սարքված է: Բազմաթիվ տեխնոլոգիաներ կան ընդդիմությանը փչացնելու և ժողովրդին հասկացնելու, որ դա ընդդիմություն չէ: Շատ խառը վիճակ է: Իշխանությունը տիրապետում է շատ լծակների` սկսած հեռուստատեսությունից, վերջացրած թերթերով։ Իհարկե, ժողովուրդը թերթ չի կարդում այլևս: Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվում են, որպեսզի իսկական ընդդիմության դեմքն աղավաղվի, և ընդդիմության ներսում էլ են կարողանում խառնակչություն գցել: Մենք գիտենք, որ ընդդիմության շատ ցայտուն դեմքեր դուրս եկան ընդդիմությունից, հեռացան՝ ընդդիմության կեցվածքով դարձյալ, բայց փոքրաթիվ են, իսկ փոքրաթիվին շատ հեշտ է ճնշել և հանգստացնել:

-Կանդրադառնաք Հայաստանում ոչ իշխանական ուժերին: Ազգային ժողովում երկրորդ մեծ կուսակցության` ԲՀԿ-ի խոսնակը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության դեսպանի հայտարարությունը ՀԿ-ների մասին, որ նրանց, ովքեր հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ են խրում, պետք է չեզոքացնել: Արդեն ներքաղաքական կյանքում ունենք այս իրավիճակը, երբ մեր կուսակցություններն են կիսում դեսպանի հայտարարությունը: Սա արդյոք մտահոգիչ չէ՞:

-Ես մի քիչ առաջ ասացի և շարունակում եմ կրկնել, որ արտակարգ խառը իրավիճակ է տիրում: Ժողովրդական առած կա, ասում է, որ պղտոր ջրում ձուկ որսալը հեշտ է: Հիմա ջուրը շատ պղտոր է, և շատերը ձուկ են որսում այստեղ: ԲՀԿ-ն էլ ինձ համար բացահայտ կեղծ ընդդիմություն է, և ես ոչ մի բանի չեմ հավատում:

-Իրենք անգամ ընդդիմություն բառը չեն կիրառում:

-Իրենք ասում են՝ մենք …

-Ոչ իշխանական ուժեր ենք:

-Ոչ իշխանական ուժեր ենք, մեր սկզբունքներն ունենք և այլն: Անհասկանալի վիճակ է, բայց նրանք տիրապետում են, չէ՞, հեռուստատեսային ալիքի և նաև շատ ուրիշ բաների:

-Մինչ այս անհասկանալի վիճակը երկրում խորանում է արտագաղթը: Դուք վերադարձաք Հայաստան: Ինչ խորհուրդ կտաք վերադարձողներին, և ինչ խորհուրդ կտաք մեկնողներին: Ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է այսօր արտագաղթն ինչ-որ կերպ կանխել:

-Չեմ կարծում, որ հիմա հնարավոր է կանխել, որովհետև, ի վերջո, ես մի բան գիտեմ, որ մարդը պետք է ապրի, կամ ժողովուրդը մի շատ հետաքրքիր խոսք ունի, որ հայերեն չէ, բայց ասում է՝ պետք է ապրվի, որն ավելի խոր իմաստ ունի: ժողովուրդը պետք է ապրի, պետք է յոլա գնա, հնարավորություն չունի։

Ես շատ եմ շրջում մարզերում, գյուղերում շատ եմ լինում և մանրամասն ուսումնասիրել եմ և տեղյակ եմ ժողովրդի վիճակից: Այն, ինչ մենք տեսնում ենք քաղաքում, որ փայլուն, շքեղ մեքենաներով շրջում են, դա բոլորովին մեր երկրի դեմքը չէ:

Հետո մեր գեների մեջ կա այդ թափառական ոգին, մենք պետք է թափառենք, գնչուական մի բա կա, որ դեռ Մարկեսն իր նշանավոր վեպում` «Հարյուր տարվա մենության» մեջ ասում է՝ հայ գնչուները եկան և իրենց հետ բերեցին սառույցը, մյուս անգամ եկան՝ բերեցին խոշորացույցը և այլն:

Այսինքն՝ մենք, այսպես թե այնպես, սիրում ենք հեռանալ մեր երկրից անվերջ վերադարձի միտումներով: Բայց ես որևէ խորհուրդ չեմ տալիս, որովհետև ինչ կարող եմ ես խորհուրդ տալ դարավոր իմաստուն ազգին, որը հենց այնպես ոչինչ չի անում: Մեր ազգը թռչնին վայել բնազդներով է շարժվում, թռչուններն ինչպես են, նրանք չեն մտածում՝ գնանք հարավ, զգում են…

-Տաք է…

-…զգում են, որ տաք շրջաններ, տաք երկրներ գնալու ժամանակն է, և գնում են:

Մենք էլ ենք այդպիսին: Հենց այնպես ոչինչ չի արվում: Եթե այսպիսի խոշոր արտագաղթ է տեղի ունենում, ուրեմն ենթատեքստում ինչ-որ բան կա, որը մենք դժվար թե կարողանանք թարգմանել: Բայց իմ փորձից մի բան կարող եմ ասել: Քանի որ ես ինքս 1989 թվականին հեռացել եմ հայրենիքից…

-Եվ վերադարձաք…

-17 տարի ապրել եմ դրսում: Հիմա իմ ընտանիքը, ցավոք սրտի, դրսում է, բայց շատ մեծ ցանկություն ունեն վերադառնալու: Ես կարող եմ մի բան ասել. մարդիկ ահավոր ցավը սրտում անթեղած՝ ապրում են դրսում, կա կարոտ, բոլորն էլ գիտեն, որ գնալու և գժվելու են կարոտից, նույնիսկ նրանք, ովքեր ձևականորեն և քաղքենիաբար ասում են, թե իրենք հայերից հեռու պետք է մնան: Այդպիսիներն էլ կան, բայց ես նրանց ներում եմ, որովհետև նրանք տեղյակ չեն, չեն հասկանում:

-Նախաձեռնություններում, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում, կա՞ն հեռանկարային ապագա քաղաքական գործիչներ:

-Իհարկե կան, մեզ մոտ անհատների շուրջ են համատեղվում: Ամբողջ ազգով կարող են երջանկությունից մեռնել Արամ MP3-ի հաջողության համար, որը նորմալ է, դարձյալ փոքր ազգին վայել վարք է դա: Կամ մեկ շախմատիստ կամ մարզիկ իր հաղթանակով ազգին տանի հետևից: Լինելով այդքան հին և իմաստուն ազգ՝ մեր ազգն ապրում է րոպեական ուրախություններով:

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Եվրատեսիլին, բնական է, Եվրոպան ցույց տվեց իր դեմքը, իսկ Կոնչիտային ով պիտի ձայն տար, իր նմանները, դրա համար էլ ինքը շահեց:

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում