ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ միանգամից երկու ճառ է նախապատրաստել՝ հաղթանակի և պարտության,- հաղորդում է ITAR-TASS-ը:
«Միշտ պետք է երկու ճառ պատրաստ պահես, քանի որ երբեք չգիտես՝ ինչ տեղի կունենա»,- պարզաբանել է պետության ղեկավարը։
Օբաման նշել է, որ համոզված է իր հաղթանակում:
«Չորս տարվա ամենօրյա աշխատանքից հետո՝ ի շահ բոլոր ամերիկացիների, մարդիկ կորոշեն՝ այս մարդը հոգ է տանում մեր մասին, և մենք ցանկանում ենք, որպեսզի նա ավարտին հասցնի սկսած գործը»,- հավելել է Օբաման:
Նա ասել է, որ և՛ սենատոր, և՛ նախագահ եղած ժամանակ միշտ հիշել է այն մարդկանց մասին, որոնց շահերը ներկայացնում է:
Ընտրությունների օրը Օբաման մի շարք հեռուստա- և ռադիոհարցազրույներ է ձայնագրել՝ նշելով, որ իր համար դա «սովորական պրակտիկա է»:








































