ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին պատրաստ է Զլատան Իբրահիմովիչին առաջարկել ակումբի մարզական տնօրենի պաշտոնը:
«Խոսել եմ Զլատանի հետ, որպեսզի նա շարունակի ելույթները մեր թիմի կազմում, իսկ կարիերան ավարտելուց հետո ստանձնի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը: Եթե Զլատանը համաձայնի, աշխարհի լավագույն մարզական տնօրենը կդառնա: Նա ուժեղ անձնավորություն է` հարգված բոլորի կողմից:
Բարձր եմ գնահատում Զլատանին: Նա պրոֆեսիոնալ է և գերազանց անձնավորություն: Ցանկանում եմ, որ խաղացողի կարիերան ավարտելուց հետո որոշ ֆուտբոլիստներ մնան ակումբում: Նրանցից մեկն է նաև Զումանա Կարաման»,- ասել է Ալ-Հելաիֆին:


































