Արդեն սկսվել է «Գոձիլլայի» երկրորդ մասի արտադրությունը՝ հայտնում է Hollywood Reporter-ը:
Հնագույն մողեսի մասին ֆիլմի շարունակությունը թողարկելու մասին հայտնի էր դարձել վարձույթի առաջին տվյալներից հետո՝ հանգստյան օրերին այն հավաքել է ավելի քան 196 մլն դոլար: Գումարի կեսը բաժին է ընկել ԱՄՆ-ին:
Warner Bros.-ը նաև կողմնորոշվել է, թե ով է նկարահանելու ֆիլմի շարունակությունը. ռեժիսորը դարձյալ կլինի Գարեթ Էդվարդսը:
«Գոձիլլան» հսկայական մողեսի մասին ճապոնական դասական պատմությունը վերանկարահանելու երկրորդ փորձն է: Առաջին անգամ ամերիկացիները իրենց ուժերը փորձեցին 1998թ. ռիմեյքում:









































