Ֆրանսիացի քննիչները նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խորհրդական Անրի Գենոյին մեղադրել են Դոմինիկ Սթրոս-Կանին զրպարտելու մեջ: Այս մասին այսօր հաղորդել են հայցվորի և պատասխանողի փաստաբանները:
2011 թ. նոյեմբերին ֆրանսիական հեռուստատեսությամբ Գենոն մեկնաբանել է, այսպես կոչված, «քարլթոնյան գործը»: Այս աղմուկը բարձրացել էր Լիլում քաղաքի «Քարլթոն» հյուրանոցում բացահայտված մարմնավաճառության դեպքի շուրջ աղմուկի հետ կապված: Այդ հանցավոր գործունեության կազմակերպիչների կասկածյալների ցանկում էր նաև ԱՄՀ-ի նախկին ղեկավար Սթրոս-Կանը: Գենոն այս իրավիճակի մասին հայտարարել է, որ սա ոչ թե Սթրոս-Կանի անձնական կյանքի խնդիրն է, այլ անձնական կյանքը և հանցավոր աշխարհը կապող օղակ է:
Բացի այդ, նա կարծիք է հայտնել ԱՄՀ-ի նախկին ղեկավարի՝ նյույորքյան հյուրանոցներից մեկի սպասուհուն բռնաբարելու գործի դադարեցման վերաբերյալ: «Այն, ինչ տեղի է ունեցել ԱՄՆ-ում, պատժի է արժանի»,- ասել է նախկին խորհրդականը:
Դրանից հետո նա երկու գործերի միջև զուգահեռներ է անցկացրել՝ ասելով, որ դրանք նույնատիպ են:
Այս խոսքերը Սթրոս-Կանի դժգոհությունն են առաջացրել: Նրա նկատմամբ հետաքննությունը կասեցվել է անցած ամսվա վերջին, որից հետո ԱՄՀ-ի նախկին ղեկավարի փաստաբանը Գենոյի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով պատժել նրան զրպարտության համար:
«Պարոն Գենոն կպարզաբանի, թե ինչ է ինքը ցանկացել ասել, և ինչպես է այդ ամենը ներկայացվել, եթե նրա նկատմաբ հետաքննությունն ավարտին հասնի»,- իր հերթին նշել է նախկին խորհրդականի փաստաբան Ֆիլիպ Բլանշեթը:









































