Քրիսթեն Սյուարթը խոստովանել է, որ շատ է վախենում սպանության զոհ դառնալուց, հաղորդում է Eurosimi.ru կայքը: Վերջին ժամանակներս երիտասարդ դերասանուհին մշտապես գտնվում է ընկճախտային վիճակի մեջ, որի հետևանքն են դառնում նման վախերը:
Դերասանուհու կարծիքով` կան մարդիկ, ովքեր ցանկանում են նրա մահը:
Սոցիալական ցանցերն ամենաշատն են վախեցնում Քրիսթենին, քանի որ դրանց միջոցով հեշտությամբ հնարավոր է պարզել գտնվելու վայրը: Դերասանուհին հավելել է, որ զանգվածային շփման միջոցները, չնայած իրենց հնարավորություններին, շատ են վախեցնում իրեն:








































