Միայն նկարահանման տաղավարներում և միջոցառումների ժամանակ Մոնիկա Բելուչին անհասանելի աստղի տեսք ունի: Սիրելի ամուսնու` Վենսան Կասսելի ընկերակցությամբ 48-ամյա դերասանուհին ամենասովորական կին է, հաղորդում է woman.ru-ն:
Օրերս Մոնիկային և Կասսելին լուսանկարել են Ռիո դե Ժանեյրոյի Իպանեմա շրջանում: Ամուսինները ճաշել են բազմամարդ սրճարաններից մեկում: Դատելով ամեն ինչից` Մոնիկան իրեն չի սահմանափակում սննդի հարցում. նա ուտելիքի հետ գարեջուր է խմել` ընդհանրապես չանհանգստանալով ավելորդ կիլոգրամների համար: Նա մնացել է հավատարիմ իր հագուստի ոճին. վերջերս Մոնիկան կրում է կա՛մ սև, կա՛մ ժանեկազարդ, կա՛մ ծաղկավոր հագուստներ: Բրազիլիայի համար գեղեցկուհին ընտրել է երրորդ տարբերակը:








































