Իսրայելական «Հաարեց» թերթի տեղեկատվության համաձայն՝ այսօր երեկոյան Դամասկոսի հյուսիս-արևելքում գտնվող Հայ Ալ–Վուրուդ թաղամասում, որը հիմնականում բնակեցված է ալավիներով, երեք պայթյուններ են որոտացել։ Կան մեծ թվով զոհեր և վիրավորներ:
Լոնդոնում տեղակայված՝ Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության վերահսկողություն իրականացնող ընդդիմադիր դիտորդների տվյալներով՝ պայթյունների հետևանքով 10 մարդ զոհվել է, 40–ը վիրավոր է։









































