Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հարցազրույց է տվել «Դու չես հավատա» ծրագրի լրագրողներին և պատմել, թե ինչպես է դաստիարակում իր դստրիկ Ալլա-Վիկտորիային և որդուն՝ Մարտինին, տեղեկացնում է 7days.ru–ն։
Յուրաքանչյուր համերգի արտիստը երկրպագուներից նվերներ է ստանում իր երեխաների համար, սակայն նախընտրում է երես չտալ փոքրիկներին ու նրանց համար խաղալիքներ է գնում միայն հատուկ դեպքերում։
«Նրանք պետք է ստանան ուրախություն և սպասեն նվերների, այլապես մանուկների գլխավոր ուրախությունը՝ խաղալիքը, կորցնում է իմաստը»,- խոստովանել է երգիչը։
Արտիստը նաև հայտնել է, որ իր առաջիկա ծրագրերի մեջ է մտնում նաև մանկական հագուստի բուտիկի բացումը։
47-ամյակը Ֆիլիպ Կիրկորովը նշել է փաստաբան Բիլի Ֆլինի կերպարում՝ խաղալով Chicago-ի վերջին ներկայացման մեջ։









































