Թբիլիսիում մալուխային օպերատորները վերականգնել են ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, որը կասեցվել էր 2008 թ. օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այս մասին հաղորդում է Взгляд թերթը՝ հղում կատարելով Վրաստանում իր թղթակցին:
Մասնավորապես, ինչպես նշում է պարբերականը, մալուխային «7-րդ ալիք»-ն իր ցուցակում ավելացրել է երեք ռուսական հեռուստաալիքներ, որոնք դիտելու համար օգտատերերին անհրաժեշտ է ամսական վճարել 4 լարի։
Այն մասին, որ Թբիլիսիի մալուխային հեռուստատեսությունը վերականգնելու է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, Взгляд-ը հաղորդել էր անցած շաբաթ: Ըստ պարբերականի՝ նոյեմբերի 6-ից ռուսական ալիքները կընդգրկվեն բոլոր օպերատորների ցուցակում:










































