20-ամյա բրիտանուհի Ժաննա Լիթլը միայն տապակած կարտոֆիլ է կերել 15 տարվա ընթացքում՝ վախ զգալով մյուս սննդամթերքներից, գրում է kedem.ru-ն։ Աղջկա սննդային վարքի ծանր սելեկտիվ խանգարումը վրա է հասել հինգ տարեկանում։ Այդ ժամանակից ի վեր նա տառապում է տագնապի և անհանգստության նոպաներով՝ մթերքները խառնելու մտքից անգամ։
Ժաննան Լոնդոնում այցելել է հոգեբանի և կլինիկական հիպնոսացնողի։ Հիպնոսի ընդամենը մեկ սեանսից հետո Ժաննան սկսել է նոր մթերքներ ուտել։ Ներկայումս աղջկա սիրելի կերակուրներն են պիցցան և մանգոն։










































