«ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին որոշել է ընտրությունների օրը շարունակել պայքարել ընտրողների ձայների համար»,- հայտնում է РИА Новости-ն:
Երեքշաբթի օրն ամերիկացիներն ընտրում են նախագահ, Կոնգրեսի անդամներ և 11 նահանգների նահանգապետ:
Ռոմնին քվեարկել է Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում, այնուհետև մեկնել է Օհայո և Փենսիլվանիա նահանգներ: Նա մտադիր է շնորհակալություն հայտնել կամավորներին, որոնք աշխատել են իր նախընտրական շտաբում, նա նաև կխոսի չկողմնորոշված ընտրողների հետ:
Ռոմնիի նախընտրական շտաբի ներկայացուցիչը նշել է, որ քարոզարշավն ընտրությունների օրը նորմալ երևույթ է, որ 2008-ին այդպես են վարվել նաև Օբաման և Ջոն Մաքքեյնը, 2004-ին` Ջորջ Բուշ-կրտսերն ու Ջոն Քերին:
Բարաք Օբաման որոշել է ընտրությունների օրն անցկացնել Չիկագոյում, այսօր նա մի քանի հարցազրույց կտա և բասկետբոլ կխաղա:









































