Մեծ Բրիտանիան համաձայն է անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, եթե նա անմիջապես հրաժարական տա: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` արաբական արբանյակային Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես, իհարկե, նրան Բրիտանիա փախուստի ծրագիր չեմ առաջարկում, բայց եթե նա ուզում է գնալ, դա կարելի է կազմակերպել»,- նշել է Քեմերոնը:
Բրիտանիայի վարչապետն այցելել է Պարսից ծոցի երկրներ: ԱՄԷ նրա այցն ավարտվել է այսօր` պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության մասին համատեղ կոմյունիկեի ստորագրմամբ: Կողմերը պայմանավորվել են «մի քանի նոր տեխնոլոգիաներ» ներմուծելու, «օդային պաշտպանության ոլորտում» դաշինքի ամրապնդման մասին:









































